Լրահոս
Քաղաքական
16:26
14.04.25
234

Վարդան Ղուկասյանը կվարի Գյումրիի ավագանու առաջին նիստը. Մարտուն Գրիգորյանը հրաժարվել է մանդատից

 

Այսօր թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովում մեծ անցուցդարձ էր. պատրաստվում են Գյումրիում նորընտիր ավագանու առաջին նիստն, որը երկու օրից է: Այսօր հայտնի է դարձել, որ «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի առաջին համարը՝ Մարտուն Գրիգորյանը վայր է դրել ավագանու մանդատը: Նա խոստացել է, որ ապահովելու է անհրաժեշտ ձայներով, որ ապրիլի 16-ին Վարդան Ղուկասյանը դառնա Գյումրիի քաղաքապետ: Ի դեպ, առաջին նիստը հենց նա է վարելու, որպես ընտրված ավագանու ավագ անդամ: