Լրահոս
Քաղաքական
11:29
16.04.25
537

Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ

Img default alt hy

Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրի համայնքի ղեկավար։ Նա առաջադրված միակ թեկնածուն էր:

Ավագանու «Մեր քաղաքը», «Իմ հզոր համայնք» և «Մայր Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ իրենց ձայնը կտան Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն չի մասնակցում ավագանու առաջին նիստին։

Քվեարկությունն ընթացավ բաց կարգով: Վարդան Ղուկասյանի օգտին քվեարկել են ավագանու բոլոր ներկա 18 անդամները: