Լրահոս
Քաղաքական
16:53
16.04.25
192

Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը. Գյումրին տապալեց Փաշինյանի թիմին

 

Միասնական ընդդիմությունը տոնում է հաղթանակը Հայաստանի երկրորդ մեծ քաղաքում: Այսօր ընդդիմությունը վերջանականապես տապալել է «Քաղաքացիական պայմանագրի» իշխանությունը Գյումրիում: Ավագանու առաջին նիստում միաձայն քաղաքապետ է ընտրվել Վարդան Ղուկասյանը՝ 13 տարվա ընդմիջումից հետո 5-րդ անգամ: Կողմ են քվեարկել նիստին մասնակցող ավագանու բոլոր 18 անդամները՝ առանց «Քաղաքացիական պայամնագրի»: Այդ կուսակցության անդամները հրաժարվել են մասնակցել նիստին՝ կոչ անելով Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնել: