Լրահոս
Քաղաքական
13:15
06.11.22
115

Վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման արդյունքների մասին

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-վրացական համագործակցությանն առնչվող օրակարգային տարբեր հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը տեղեկատվություն է փոխանցել հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքների մասին:

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: