Լրահոս
Քաղաքական
11:47
17.11.22
94

Վարչապետն ու Շվեյցարիայի նախկին նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեհյին:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հայկական կողմի դիրքորոշումներին:

Կարևորվել է տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: