Լրահոս
Հասարակական
15:03
30.04.22
423

Վարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի․ զոհվածի մայր

Img default alt hy

Անհնար է վստահություն ունենալ մեկի նկատմամբ, որը ծնողներից վախենալով՝ «Եռաբլուր» այցելելիս չորս կողմից դիպուկահարներով է պատում, Գլխավոր դատախազության շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայողի մայրը, որի թոռն էլ անհետ կորած է։

«Ինչպե՞ս կարող ես վստահել Նիկոլ Փաշինյանին։ Ես երբ որ հրավիրվել եմ ընդունարան, վարչապետն ահաբեկում էր, որ իմ որդուն քրեական պատասխանատվության կենթարկի։ Ինքը կարող է ինձ վախեցնի, ես էլ ասել եմ՝ դու էլ քո երեխայից վախեցի, դու էլ ունես։

Մի որդուս գլուխը կերավ, թոռնիկս անհետ կորած է, մյուս որդովս էլ ինձ ահաբեկում է, որ չխոսեմ։ 11 օրվա ծառայող թոռանս, որ տանում էիր Ջաբրայիլ, չէիր հիշում՝ Ջաբրայիլն ադրբեջանական հող է։

Ինքն ասում է լրատվամիջոցներով ելույթ մի ունեցեք, բայց ոստիկանները Կառավարության շենքի մոտ մեր խոսքերը նկարում էին, որ տանեին ու մեզ պատասխանատվության ենթարկեին մեր վիրավորանքների համար»,- ասել է զինծառայողի մայրը։