Լրահոս
Քաղաքական
11:12
27.04.22
686

«Վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ». սա 2 տարի առաջ Փաշինյանի 100 փաստից մեկն էր

Img default alt hy

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել երիտասարդ հղի կնոջը: 28-ամյա կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:

Ոչ վաղ անցյալում Փաշինյանը որպես 100 փաստ ներկայացնում էր այն հանգամանքը, որ «Նոր Հայաստանում» վարչապետի ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ: