Չեմ փորձի հղումներ անել ինձնից անկախ հանգամանքներին և մեղմել եղածը: Ամենով հանդերձ, դրանք իմ քայլերն են, և ես այդ քայլերիս համար ներողություն եմ խնդրում ինձ վրա հույս դնող և ինձ հավատացող մարդկանցից։
Խորհրդարանական իմ գործունեության արդյունքների մասին ճիշտ չեմ համարում այստեղ հիշատակել, քանզի գտնում եմ, որ հենց այդ գործերի համար եմ պատվիրակված եղել:
Իմ այս քայլով ես չեմ ընտրում այս կամ այն քաղաքական ուժին, կուսակցությանը կամ կուսակցապետին, հատկապես հիմա, երբ պառակտման ու միմյանց լափելու միտումները կործանարար գագաթնակետին են հասնում:
Ես ընտրում եմ Հայ Առաքելական Եկեղեցին, հայոց լեզուն, ավանդական հայրիշխան ընտանիքը, ուժեղ համայնքը, ուժեղ պետությունը, որտեղ մարդու իրավունքը չի հակադրվում ազգային պետությանը, որտեղ բանակը գիտության, տնտեսության ու կրթության զարգացման առանցքն է։ Ես ընտրում եմ ազգային ու հանրային համերաշխությունը, միասնությունը, և այս տիրույթում Նժդեհն ամենավառ հերոսն է։
Հիմա ընկերներիս հետ ստեղծում ենք ազգային արժեքների տարածման, ամրապնդման ու զարգացման հիմնադրամ։ Առաջիկայում կգրեմ կամ կպատմեմ մեր ծրագրերի մասին ավելի ընդարձակ»։