Լրահոս
Հայաստան
17:30
29.03.22
1 782

Վանաձորում քաղցրավենիք գողացած աղջիկների ծնողներից մենեջերը 1000 դոլար էր պահանջել

Վանաձորի սուպերմարկետներից մեկի պահեստում 30-ամյա մենեջերը փետրվարի 13-ին բռնի կերպով պահել է խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների:

Ոստիկանություն չհայտնելու և աղջիկների մասին արատավորող տեղեկություններ չտարածելու պայմանով՝ տղամարդը անչափահասների մայրերից պահանջել է 1000 դոլար, հետո համաձայնել, որ մաս-մաս վճարեն 100 000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել մենեջերը, նաև սուպերմարկետի տնօրենն ու նրա հայրը: Գաղտնի նկարահանվել է նաև գումարը խանութպանին փոխանցելու պահը:

«100 հազար չեմ կարող տալ, 60 հազար եմ տալիս, երեխուս բերնից եմ կտրում, մանկուց հաշմանդամի գումար եմ տալիս»,- ասել է կինը, ոստիկանների կողմից նախապես մշակված 60 հազար դրամը փոխանցելով սուպերմարկետի տնօրենին:  Հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է: