Լրահոս
Հասարակական
10:03
26.02.22
217

Վանաձորում հայտնաբերվել է քրեական աշխարհում հայտնի «Յոժ» մականվամբ, 40-ամյա ըմբշամարտիկի դին

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 25-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 16:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Տարոնի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է  Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 86 հասցե, որտեղ բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ շտապօգնության բրիգադը դին հայտնաբերել է Վարդանանց փողոցի 86  հասցեի շենքի պատից 4.5 մ հեռավորությամբ գետնին ընկած դիրքում՝  գանգի մասում ստացած վնասվածքով:

Պարզվել է, որ մահացածը Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Արման Շահինյանն էր:

Տեղի ունեցածը դժբախտ պատահա՞ր է, սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն՝ պարզվում է:

Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Վանաձորում հայտնի էր «Յոժ» մականվամբ և նրան ճանաչում էին որպես  ըմբշամարտիկ:

Նախկինում էլ եղել է դատապարտված և քրեական աշխարհում հարգանք է վայելել: