Լրահոս
Հասարակական
23:10
04.02.23
118

Վանաձորում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված

Img default alt hy

Փետրվարի 4-ին` ժամը 19։17-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 113/1 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը (մոտ 6 մ․) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։