Լրահոս
Քաղաքական
15:30
19.04.25
480

Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնեց Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը

Img default alt hy

Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր երդմամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը:

Նշենք՝ «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով է դարձել համայնքի ղեկավար:

ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:

«Ստանձնելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ՝ համայնքի ղեկավարի լիազորությունները իրականացնելիս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները, ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։ Պատրաստվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական ու հոգևոր վերելքին:

Երդվում եմ»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունեցել նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը: