Լրահոս
Հասարակական
22:15
11.05.22
321

Վահեի ու Նորիկի առեղծվածային անհետացումը. ընտանիքներին մեկ բառ են ասում՝ «սպասեք»

Շարունակում է անհայտ մնալ մեկ ու կես տարի առաջ Հայաստանի սահմանային դիրքերից անհետ կորած ժամկետային և պայմանագրային զինծառայողների ճակատագիրը: Ադրբեջանական կողմը չի հաստատում նրանց գերի լինելու փաստը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ անհետացածների հարազատների, երկու զինածառայողին էլ համարում է դասալիք:

Թե ինչո՞ւ պետք է Վարդենիսի մարտական դիրքը լքեր 18-ամյա Նորիկ Մկրտչյանը, կամ ինչո՞ւ պետք է մանկահասակ երեխաներին թողներ ու անհետանար Վահե Մանուկյանը, հարազատների այս հարցերին ոչ ոք չի պատասխանում: