Լրահոս
Հասարակական
21:52
02.02.22
364

Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես առաջադրվեց Հանրապետության նախագահի թեկնածու

Img default alt hy

Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, հայտնում է ԱԺ աշխատակազմը։

«Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ և 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վահագն Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիրը»: