Լրահոս
Քաղաքական
11:19
25.04.25
301

Վահագն Խաչատուրյանը կմասնակցի Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին կմեկնի Վատիկան։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը։

Ֆրանցիսկոս պապը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան՝ 88 տարեկանում։