Լրահոս
Քաղաքական
15:01
08.05.22
347

Թշնամին հիմա էլ միջանց է ուզում, և այս կառվարությունն ամեն ինչ անում է, որ հասնեն իրենց նպատակներին. Վահե Հակոբյան

Img default alt hy

Մենք ժամանակ չունենք, ժողովուրդ ջան, թշնամին էկել, մեր տուն է մտել, Գյումրիում հանրահավաքի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

«Թուրքերն ավելի քան 100 տարի ավանդական թշնամանք են ցուցաբերում մեր երկու հանրապետությունների նկատմամաբ, և դրա ամենամեծ ապացույցը 44-օրյա պատերազմն էր:

Բացի դրանից ախորժակները շարունակվում է բացվել՝ հիմա էլ միջանցք են ուզում, որն այս կառվարությունն ամեն ինչ անում է, որ հասնեն իրենց նպատակներին, բայց մենք չենք թողնելու: Սա պաշտոնի, մեկ հոգու, մի խումբ մարդկանց պայքար չէ, սա բոլորիս պայքարն է և մենք պետք է դառնանք մեկ բռունցք»: