Լրահոս
Իրավական
22:15
20.05.23
208

Թշնամին հասել է Երևանի Բաշինջաղյան փողո՞ց. Դավիթաշենի փոխթաղապետի մահափորձը

Դավիթաշենի փոխթաղապետի ուղղությամբ կրակողին երկրորդ օրն է` փնտրում են իրավապահները: Քննչական կոմիտեի խոսնակը «Հայլուրին» հայտնել է, որ կասկածյալ դեռ չկա: Օպերատիվ միջոցառումներ են անում դեպքի նաև շարժառիթները պարզելու համար: Ուրբաթ առավոտյան էր թաղամասը սարսափի մեջ հայտնվել: «Հայլուրին» բնակիչներից մեկը պատմել է, որ կրակոցների ձայները լսելուց հետո ամբողջ ընտանիքով պառկել են գետնին: