Լրահոս
Միջազգային
14:39
12.02.25
161

Թրամփը շնորհակալ է Պուտինին. պատմական արտահանձնումը՝ ռուս-ամերիկյան գործարքի սկի՞զբ

 

Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու հնարավորություն է տեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, երբ Ռուսաստանը արտահանձնել է Մոսկվայում 3 տարի անազատության մեջ գտնվող ամերիկացի Մարկ Ֆոգելին: Թրամփը հայտարարել է՝ «Ռուսաստանը շատ լավ վարվեց մեզ հետ, կարծում եմ սա այն հարաբերությունների սկզիբն է, որի ընթացքում մեզ կհաջողվի դադարեցնել պատերազմը»: Ի դեպ, Թրամփի վերընտրվելուց հետո, թե՛ նա, թե՛ Պուտինը պատրաստակամություն են հայտնում զրուցելու, բայց նրանցից ոչ մեկը դեռ չի զանգել մյուսին: