Լրահոս
Միջազգային
10:00
06.10.24
227

Թրամփը նախընտրական միջոցառումներ կանցկացնի գրեթե ամեն օր. ԶԼՄ

Img default alt hy

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը քվեարկության օրվան՝ նոյեմբերի 5-ին նախորդող վերջին ամսվա ընթացքում գրեթե ամեն օր կմասնակցի քարոզարշավի միջոցառումներին, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով աղբյուրին։

«Սպասվում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին նախորդող ամսվա ընթացքում կսկսի քարոզարշավի միջոցառումները, որոնք տեղի կունենան «գրեթե ամեն օր»՝ հանրահավաքներ, փոքր ելույթներ, հարցազրույցներ»,- գրում է պարբերականը ՝ վկայակոչելով թեկնածուի ժամանակացույցին ծանոթ աղբյուրին:

Պարբերականի զրուցակցի խոսքով ՝ ժամանակացույցի համաձայն ՝ Թրամփը շաբաթական մի քանի հանրահավաք և ելույթ է ունենալու, ինչպես նաև անմիջականորեն շփվելու է ընտրողների հետ և մասնակցելու փոդքասթների:

«ՌԻԱ Նովոստի»-ին հասանելի տեղեկատվության համաձայն՝ Թրամփն այս այս հանգստյան օրերին ծրագրել է նախընտրական երկու միջոցառում՝ շաբաթ օրը  Փենսիլվանիա նահանգում, Բաթլեր քաղաքում, որտեղ նրա դեմ մահափորձ էր կատարվել ամռանը, իսկ կիրակի՝ մեկ այլ նահանգում՝ Վիսկոնսինում:

Դեմոկրատական ​​կուսակցության փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսը շաբաթավերջին նախատեսված քարոզարշավի միջոցառումներ չունի:

Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ դեմոկրատները, այդ թվում՝ Հարիսի որոշ աշխատակիցներ, անհանգստացած են, որ փոխնախագահը բավականաչափ քարոզչական միջոցառումներ չի անցկացնում, ինչը կարող է արժենալ ընտրություններում նրա հաղթանակը։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական ​​կուսակցությունը կներկայացնի փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական ​​կուսակցությունը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։