Լրահոս
Միջազգային
12:55
11.02.25
253

Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ Իրանի հետ համաձայնության կհասնի միջուկային գործարքի շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ, որ մենք գործարք կկնքենք Իրանի հարցով», - ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ կնախընտրեր այնպիսի գործարք կնքել, որը «նրանց (Իրանին) վնաս չի պատճառի»:

ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Իրանի հակաօդային պաշտպանությունն զգալիորեն անգործունակ է, ինչը երկիրն ավելի խոցելի է դարձնում և պատրաստ՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջը:

«Կարծում եմ՝ նրանք նյարդայնանում են, կարծում եմ՝ նրանք վախեցած են», - հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Ավելի վաղ նախագահ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է վերականգնել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ 

Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ մտադիր չէ Իրանի հետ գործը զինված դիմակայության հասցնել և կցանկանար Թեհրանի հետ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագիր կնքել առճակատումից խուսափելու համար։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր հերթին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդելու կապիտուլյացիայի՝ նրա հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: