Լրահոս
Միջազգային
14:15
03.02.26
116

Թրամփը ցանկանում է 1 միլիարդ դոլարի փոխհատուցում ստանալ Հարվարդից

Img default alt hy

Սպիտակ տունը Հարվարդի համալսարանից 1 միլիարդ դոլարի փոխհատուցում կպահանջի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին գրել է Truth Social հարթակում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ծայրահեղ հակասեմական Հարվարդի համալսարանը բազմաթիվ «անհեթեթություններ» է հաղորդում ձախողվող New York Times-ին…. Մենք այժմ 1 միլիարդ դոլարի փոխհատուցում ենք պահանջում և այլևս չենք ցանկանում ապագայում որևէ գործ ունենալ Հարվարդի համալսարանի հետ», - գրել է նա։

Հուլիսին հաղորդվել էր, որ Հարվարդի համալսարանը պատրաստակամություն է հայտնել կատարել Սպիտակ տան պահանջները և մինչև 500 միլիոն դոլար հատկացնել առկա սուր վեճը կարգավորելու համար։

Մինչ այդ The Wall Street Journal թերթը գրել էր, որ ԱՄՆ վարչակազմը պաշտոնական նամակ է ուղարկել Հարվարդի համալսարանի ղեկավարությանը՝ անգործության համար մեղադրանքներ ներկայացնելով համալսարանական ավանում հակասեմական միջադեպերի աճի ֆոնին։ Փաստաթղթում նշվել է, որ հրեա և իսրայելցի ուսանողները երկու տարի շարունակ ենթարկվել են հարձակումների, իսկ բուհը բավարար միջոցներ չի ձեռնարկել նրանց պաշտպանության համար։