Լրահոս
Միջազգային
23:14
19.03.25
307

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո կապ է հաստատել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Զելենսկու հետ 1 ժամ զրուցելուց հետո Թրամփը հայտարարել է, որ առաջընթաց է տեսնում ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում։

«Մեր զրույցը մոտ 1 ժամ տևեց, դրա մեծ մասը հիմնված էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ տեղի ունեցած խոսակցության արդյունքների վրա»,- Truth սոցիալական ցանցում Զելենսկու հետ զրույցից հետո գրել է Թրամփը։

«Մենք շատ լավ առաջ ենք շարժվում»,- հավելել է ԱՄՆ նախագահը։