Լրահոս
Միջազգային
13:26
19.03.25
183

Թրամփի առաջարկն ու Պուտինի պայմանը. ի՞նչ են պայմանավորվել ՌԴ և ԱՄՆ նախագահները

 

Այն, ինչ հայտնի է 2,5 ժամ տևած բանակցությունից, հուսադրող են անվանում ռուս փորձագետները: Թրամփը և Պուտինը վերահաստատել են՝ հավատարիմ են Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ջանքերին: Երկու կողմից հայտնում են, որ Պուտինը համաձայնել է 30 օրով դադարեցնել հարվածները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին և բանակցություններ սկսել Սև ծովի անվտանգության և ծովում կրակը դադարեցնելու հարցով։ Այս գշեր 175-ը 175-ի դիմաց գերիների փոխանակում է սպասվում: Հեռախոսազրույցից հետո Fox News-ին հարցազրույց է տվել ԱՄՆ նախագահը ու հայտնել, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են տնտեսական հարաբերություններ հաստատել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո: