Լրահոս
Տարածաշրջան
09:30
31.12.22
100

Թուրքիայում վերամբարձ կռունկ է շրջվել. առնվազն 5 հոգու չի հաջողվել փրկվել

Img default alt hy

Թուրքիայի արևմտյան Իզմիր քաղաքում ուրբաթ օրը վերամբարձ կռունկ է փլուզվել։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ ՆՏՎ հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է առնվազն հինգ մարդ։

Հեռուստաընկերության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել բազմահարկ հյուրանոցի շինհրապարակում։

TRT հեռուստաալիքը, հղում անելով փրկարար ծառայության աղբյուրներին, հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել ամբարձիչի բարձրացման աշխատանքների ժամանակ։

Դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ։