Լրահոս
Աշխարհ
20:15
30.03.23
91

Թուրքիայում երկրաշարժից 49 օր անց փրկվել է Խան անունով կատուն

Img default alt hy

Խան անունով երկու տարեկան կատուն 49 օր անցկացրել է Թուրքիայի Քահրամանմարաշում հզոր երկրաշարժի ժամանակ ավերված 11 հարկանի շենքի փլատակների տակ, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է YeniSafak-ը։

Խանը անհետացել է փետրվարի 6-ի կեսօրին: Նրա 36-ամյա տեր Նիդա Դինային և նրա դստերը արագ դուրս են բերել փլատակների տակից, սակայն ընտանի կենդանուն չի հաջողվել գտնել։ 40 օր շարունակ կինը դեպքի վայր էր գալիս Խանի լուսանկարով, անցորդներին հարցնում, թե նրանցից որևէ մեկը տեսե՞լ է իր կատվին, բայց ամեն ինչ ապարդյուն էր։

Հանգստյան օրերին դեպքի վայր է ժամանել ծանր տեխնիկա՝ փլատակների հեռացման համար։ Մարտի 27-ի առավոտյան էքսկավատորի վարորդը բարձրացրել է մի մեծ սալաքար, որի տակ գտնվել է Խանը. նա պառկած է եղել խոհանոցի գորգի վրա։

Կենդանին չի կարողացել ինքնուրույն շարժվել: Կատվին տարել են անասնաբուժական կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։