Լրահոս
Տարածաշրջան
12:03
05.11.22
152

Թուրքիայում երկրաշարժի պատճառով զոհեր կան

4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում: Երկու մարդ մահացել է, մի քանիսը վիրավորվել: Երկրաշարժին հաջորդել է 80 հետցնցում՝ մինչև 2,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանք զգացվել են նաև նահանգի մոտակա շրջաններում: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմինը:  Երկրակեղևի ցնցումների պատճառով ավերվել է 500-ամյա Սելահաթթին օղլու մզկիթի մինարեթը, վնասվել ևս 20 շինություն։