Լրահոս
Տարածաշրջան
15:40
10.05.25
475

Թուրքիայում դպրոցականներով ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան տուժածներ

Img default alt hy

Թուրքիայի հյուսիսում դպրոցականներ տեղափոխող տուրիստական ​​ավտոբուսը վթարի է ենթարկվել, տուժել է 18 մարդ, որոնցից երկուսը ծանր վիրավորվել են, շաբաթ օրը հաղորդում է TGRT-ն։

«Ավտոբուսը, որով դպրոցականները մեկնում էին էքսկուրսիայի, թանձր մառախուղի պայմաններում չի կարողացել շրջադարձ կատարել և հանդիպակաց գոտում բախվել է մեքենային»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է հեռուստաալիքը։

Առնվազն 18 մարդ տուժել է Սինոպ նահանգի Ալօղլու գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, երկուսը՝ ծանր։

Վիրավորները հոսպիտալացվել են Սինոպի հիվանդանոց։