Լրահոս
Քաղաքական
23:10
24.04.25
210

Թուրքիայից վտարված պատմաբանը՝ Ծիծեռնակաբերդում.Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները»՝ հայերեն

Ծիծեռնակաբերդում այսօր «Հայլուր»-ի զրուցակիցն է եղել թուրք պատմաբան Թաներ Աքչամը՝ առաջին թուրք գիտնականներից մեկը, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և այդ մասին գրքեր ու հոդվածներ հրապարակել: Այդ պատճառով նա աքսորվել է հայրենիքից: 

Աքչամը կարծում է՝ քանի դեռ Անկարան չի ընդունում 1915-ի ոճրագործություններն ու Հայոց ցեղասպանության նախաձեռնողներ Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին հանցագործ չի համարում, ցեղասպանությունը կարող է կրկնվել: