Լրահոս
Տարածաշրջան
09:45
20.05.23
132

Թուրքիայից կոկաինով բեռնված կոնտեյներ է հայտնաբերվել Նիդերլանդներում

Img default alt hy

Թուրքիայից Նիդերլանդներ ուղարկված անվադողերով բեռնված կոնտեյներում թմրանյութ է հայտնաբերվել։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոտերդամ նավահանգիստ հասած կոնտեյներում հայտնաբերվել է շուրջ 2 մլն լիրա արժողությամբ ավելի քան 1 տոննա «կոկաին» տեսակի թմրանյութ  (84.5մլն եվրո), որը թաքցված է եղել ծածկոցների և պայուսակների մեջ։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։

Նիդերլանդական կողմը հայտնում է, որ սկսված քրեական հետապնդման արդյունքում թմրանյութի ապօրինի շրջանառության կասկածանքով կան բազմաթիվ ձերբակալված անձինք, իսկ առգրավված թմրանյութը ոչնչացվել է։