Լրահոս
Միջազգային
20:15
31.12.22
351

Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան առաջարկել է հունվարի երկրորդ կեսին Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնել, հնարավոր է՝ երրորդ երկրում։

«Մենք ասացինք, որ եկեք դա անենք հունվարի երկրորդ կեսին, հանդիպումը կարող է կայանալ երրորդ երկրում», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուի խոսքերն է մեջբերում NTV-ն։

Ըստ Habertürk հեռուստաալիքի, ասելով, որ դեռ պարզ չէ, թե որտեղ է կայանալու հանդիպումը, Չավուշօղլուն ասել է, որ «դա կարող է լինել Մոսկվան կամ երրորդ երկիր»։

Ավելի վաղ սիրիական Al-Watan թերթը, հղում անելով Դամասկոսի աղբյուրներին, հայտնել էր, որ Անկարան Մոսկվայում Թուրքիայի, Սիրիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո համաձայնել է դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից։

Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարներն այս շաբաթ Մոսկվայում եռակողմ բանակցություններ են անցկացրել՝ քննարկելու սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, ավելի վաղ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նախարարությունը պարզաբանել է, որ «հանդիպումից հետո կողմերը նշել են այս ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ ելնելով տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման շահերից»:

Մոսկվայում ռազմական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Անկարայի և Դամասկոսի միջև 11 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցություններն էին, նշում է Hürriyet թերթը։