Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:00
03.12.22
118

Թուրքիայի նախագահը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտու ստեղծման ավարտի մասին

Img default alt hy

Թուրքիան կավարտի 30 կիլոմետրանոց անվտանգության գոտին իր հարավային սահմանների երկայնքով, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այսպիսով, նա հասկացրել է, որ Անկարան չի հրաժարվում Սիրիայի հյուսիսում անդրսահմանային ռազմական գործողություն իրականացնելու ծրագրերից այնտեղ տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ուժերի դեմ։

«Մենք թույլ չենք տա ահաբեկչական միջանցք ստեղծել մեր սահմաններին: Մենք անպայման կավարտենք 30 կիլոմետրանոց անվտանգության գծի ստեղծումը մեր հարավային սահմանների երկայնքով: Ոչ մի ահաբեկչություն, ոչ ոք մեզ չի ստիպի հրաժարվել այդ ծրագրերից»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ նոյեմբերի 20-ին մեկնարկած «Մագիլ-սուր» օդային օպերացիայից հետո։ Դրան մասնակցում էր ավելի քան 50 ինքնաթիռ և 20 անօդաչու թռչող սարք:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների հենակետերը, նրանց պահեստներն ու ապաստարանները, ոչնչացվել են հարյուրավոր զինյալներ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ նոր գործողությունը Անկարային թույլ կտա վերահսկողություն ապահովել Սիրիայի հետ սահմանի 600 կիլոմետրանոց հատվածի վրա և նվազագույնի հասցնել հարակից տարածքից բխող ահաբեկչական սպառնալիքները։ 

Ռազմական աղբյուրների համաձայն՝ նախատեսվում է գործողությանը ներգրավել մոտ 50 հազար թուրք զինվորականների և սիրիական զինված ընդդիմության զինյալների, որոնց աջակցում է Անկարան։