Լրահոս
Տարածաշրջան
13:21
28.05.23
115

Թուրքիայի կենտրոնական մասում երկրաշարժ է գրանցվել

Img default alt hy

Թուրքիայի կենտրոնում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ հաղորդագրության՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 8 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են մոտ 1 մլն 65 հազար բնակչություն ունեցող Գազիանթեփ քաղաքից 52 կմ հյուսիս-արևմուտք, և մոտ 376 հազար բնակչություն ունեցող Քահրամանմարաշ քաղաքից 24 կմ հարավ-արևելք: