-
Միջազգային
Մահացու հարվածներ և պայթյունավտանգ դադար. Իրան-ԱՄՆ պատերազմը նոր փուլ է մտել
23:1410.07.26 -
Միջազգային
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
22:5610.07.26 -
Հասարակական
Կանայք՝ բռնապետության ճիրաններում. սաստկանում են քաղաքական հետապնդումները
22:3210.07.26 -
Քաղաքական
Պալատական հեղաշրջման վտանգ է զգո՞ւմ Փաշինյանը. «շատ մոտ» մարդիկ հրաժարվում են իշխանությունից
21:5610.07.26 -
Հասարակական
Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը
21:4210.07.26 -
Իրավական
Երկրի նախագահը ի՞նչ պիտի աներ. Քոչարյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն
21:1910.07.26 -
Հասարակական
Մեկ մահ, 19 վիրավոր՝ մեկ օրում. սարսափեցնող թվեր՝ Հայաստանի ճանապարհներից
20:5410.07.26 -
Քաղաքական
Առանց Իրանի և Ռուսաստանի համաձայնության հնարավոր չէ TRIPP-ը. ԱՄՆ-ը ընդունո՞ւմ է ԵԱՏՄ կարգը
20:1810.07.26 -
Հասարակական
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել բռնաճնշումները. հայտարարություն՝ Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ
20:1410.07.26 -
Հասարակական
Ծառուկյանի կենդանիներին տեղավորելու համա՞ր է թանկացնում տոմսը Կենդանաբանական այգին
19:1810.07.26 -
Հասարակական
Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
18:3410.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Մահացու վիրո՞ւս է տարածվում Սյունիքում. կատաղած գայլերին դեռ չեն վնասազերծել
18:3010.07.26 -
Միջազգային
Ուկրաինան ճշգրիտ հարվածներ է հասցնում ռուսական նավթին. Պուտինը ստիպված կլինի՞ բանակցել
18:2210.07.26 -
Առողջապահական
Առողջության ապահովագրության համավճարների կիրառման կարգավորումներում փոփոխություն տեղի չի ունեցել
18:1510.07.26 -
Հասարակական
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան զորակցություն է հայտնում Ծառուկյանին՝ մաղթելով շուտափույթ ազատում
18:0010.07.26 -
Քաղաքական
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից և կմնա Շիրակի մարզպետ
17:3310.07.26 -
Իրավական
Վանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
16:4510.07.26 -
Քաղաքական
Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել․ Արթուր Խաչատրյան
16:3010.07.26 -
Միջազգային
Մեծ սատանա, քաղցկեղային գոյացություն. Իրանը պատրաստ է հավերժ դիմադրության՝ Իսրայելի ու ԱՄՆ-ի դեմ
15:5810.07.26 -
Հասարակական
Օձունի դպրոցում 55-ամյա տղամարդը 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել․ պայքարում են նրա կյանքի համար
15:4310.07.26 -
Քաղաքական
Սա Փաշինյանի ազդակն է կին ընդդիմադիր բոլոր գործիչներին․ բայց նա սխալվում է իր հաշվարկներում․ Խամոյան
14:5610.07.26 -
Հասարակական
Բախվել են «Volkswagen»-ը և մոտոցիկլը. բժիշկները պայքարում են մոտոցիկլավարի կյանքի համար
14:4010.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ
14:1410.07.26 -
Տարածաշրջան
Թուրքիան ռուսական Ս-400 (S-400) զենիթահրթիռային համալիրները վաճառում է երրորդ երկրի
14:1110.07.26 -
Հասարակական
Հուլիսի 11-ին մուտքը «Գառնի» արգելոց-թանգարան կգործի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով
14:0310.07.26 -
Իրավական
Արմեն Աշոտյանի հարազատներին հրավիրել են դատախազություն, ցանկանում են գույք բռնագանձել
13:1910.07.26 -
Իրավական
Հիմա ինձ մեղադրում են իմ պարտականությունները կատարելու համար, սա ցինիզմ է. Ռոբերտ Քոչարյան
12:5210.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Փաշինյանին մոլորեցրել են ՔՊ-ում. ո՞ւմ գլխին են մութ ամպեր կուտակվել
12:3010.07.26 -
Հասարակական
Մատաղի շուրջ բանավեճը. երբ զգացմունքը փոխարինում է աստվածաբանությանը. Գուգարաց թեմ
12:1710.07.26 -
Հասարակական
Վարդավառի տոնին Ժամանակավորապես փակ կլինի ավտոմեքենաների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
12:0010.07.26 -
Հասարակական
Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զավթելը իրենց նոր նպատակն է»
11:0010.07.26 -
Հասարակական
Երևանում բախվել են Volkswagen-ը, Kia-ն,Chevrolet-ը և Kia Forte-ն. 2 անչափահասները հոսպիտալացվել են
10:4410.07.26 -
Մամուլի տեսություն
Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»
10:2910.07.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանն է որոշում, թե ով է գնալու խորհրդարան, ով է մնալու գործադիրում. «Հրապարակ»
09:5510.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»
09:4810.07.26 -
Մամուլի տեսություն
Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. «Ժողովուրդ»
09:4010.07.26 -
Մամուլի տեսություն
Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ»
09:3610.07.26 -
Միջազգային
Իրանը ռազմական հանցագործության համար է մեղադրում ԱՄՆ-ին և հոգեբանի մոտ է ուղարկում Թրամփին
23:1709.07.26 -
Քաղաքական
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արեգնազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
23:0009.07.26 -
Իրավական
Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց․ «Փաստինֆո»
22:2409.07.26 -
Իրավական
Պետական գաղտնիք հրապարակելու համար են մեղադրում Արեգնազ Մանուկյանին. նոր թափով բռնաճնշումնե՞ր
22:0009.07.26 -
Միջազգային
ՑԱՀԱԼ-ը Հարավային Լիբանանում կմնա այնքան, որքան անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար․ Նեթանյահու
21:4509.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանին շոյել է ուզում Փաշինյանը Հայաստանի քաղաքացու նոր անձնագրերով. որտե՞ղ է Արծվաշենը
21:3009.07.26 -
Քաղաքական
Հեքիաթ՝ Հայաստանի և Եվրամիության տնտեսական համագործակցության մասին. Մեսրոպ Առաքելյան
21:2309.07.26 -
Քաղաքական
Ռուսական եթերում Հայաստանի շուրջ սկանդալը չի մեկնաբանում Փաշինյանը. Մոսկվան «խիստ է տրամադրված»
21:1109.07.26 -
Քաղաքական
Իշխանափոխության «գաղտնի պլանն» իրագործվում է. Սամվել Կարապետյանը պնդում է՝ ոչ մի բան չի խանգարելու
20:5809.07.26 -
Հասարակական
Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն ու բեռնատարը․ կան վիրավորներ
20:4509.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալային խոստովանություն. նոր թափ է տալիս բռնաճնշումներին Փաշինյանը
20:3009.07.26 -
Հասարակական
Տաթև-Լծեն խաչմերուկում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել
20:1609.07.26 -
Քաղաքական
Սկանդալային խոստովանություն է անում Փաշինյանը. Ծառուկյանը բանտից դիմում է ժողովրդին
20:0009.07.26 -
Հասարակական
Գայլի երախից հանել են երեխային. սարսափելի շոկից ուշքի չեն գալիս Քարահունջում ու Գորիսում
19:2409.07.26 -
Տարածաշրջան
ԱՄՆ-Իրան հրադադարի ձախողումը. Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ
18:4809.07.26 -
Սփյուռք
Ստամբուլում վնասվել են հայկական գերեզմաններ. Պոլսո պատրիարքարանը դատապարտել է դեպքը
18:2509.07.26 -
Քաղաքական
Սա ուղղակի քաղաքական վրեժխնդրություն է, որը իր տերերին տված խոստումներին համահունչ է. Աննա Գրիգորյան
18:2009.07.26 -
Հասարակական
Հաաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին
18:0909.07.26 -
Հասարակական
Վանաձորում «Opel»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
18:0409.07.26 -
Քաղաքական
«Հրազդան ցեմենտ»-ը ոչնչացրին, հիմա կոչնչացնեն «Արարատցեմենտ»-ը․ Սամվել Կարապետյան
17:2709.07.26 -
Քաղաքական
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
16:5009.07.26 -
Միջազգային
Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Էրդողանից ստացած թմբուկավոր ատրճանակը կհանձնվի թանգարանին
16:1509.07.26 -
Քաղաքական
Ծառուկյանի դեմ տեսանք՝ ինչ արեցին, դա համաշխարհային խայտառակություն էր. Սամվել Կարապետյան
16:0009.07.26 -
Իրավական
Չարենցավանում հայտնաբերվել է թմրամիջոցների մեծ խմբաքանակ․ կան ձերբակալվածներ
15:2609.07.26 -
Քաղաքական
Բոլոր որոշումները կան. էկոնոմիկայի փոխնախարարը «Արարատցեմենտի» գործարանում է
15:0009.07.26 -
Միջազգային
14 զոհ, 78 վիրավոր․ Իրանն ԱՄՆ-ին մեղադրում է ռազմական հանցագործությունների մեջ
13:2209.07.26 -
Հասարակական
Սոված գայլերը հարձակվել են մի քանի ուղղությամբ. 2 տարեկան երեխան հրաշքով է փրկվել
13:1509.07.26 -
Միջազգային
Թրամփը փոխել է օդանավը և իջեցնում է վարագույրները. ինչի՞ց և ինչո՞ւ է նեղված ԱՄՆ նախագահը
13:1509.07.26 -
Միջազգային
Իրանը Թրամփի հայտարարությունը որակում է որպես հուշագրի չպահպանման խոստովանություն
13:0109.07.26 -
Հայաստան
«Արարատցեմենտի» աշխատանքները կվերսկսեն, վարույթ իրականացնող մարմինը թույլտվությունը է տվել
12:3809.07.26 -
Քաղաքական
Ինչո՞ւ եք «թուրքը» ընդգծում. Փաշինյանը՝ հրապարակված սկանդալային ձայնագրության մասին
12:3309.07.26 -
Քաղաքական
Ես էդ տեսանյութը չեմ տեսել. Փաշինյանը՝ Գագիկ Ծառուկյանին գետնին գցելու դրվագի մասին
12:1009.07.26 -
Հասարակական
«Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում․ նրանք պարզաբանումներ են պահանջում
11:2409.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, երբ ՀՀ Սահմանադրությունից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները․ Բայրամով
11:1909.07.26 -
Միջազգային
Սկանդալ՝ ՖԻՖԱ-ում. ԵԽ պատգամավորները պահանջում են հետաքննել ՖԻՖԱ-ի նախագահի գործողությունները
11:0009.07.26 -
Քաղաքական
«Իմ խիղճը հանգիստ է». Գագիկ Ծառուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
10:4509.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ են իրականացվում․ Բայրամով
10:3309.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Գործընթացն ընթացքի մեջ է». Բայրամովը՝ Զանգեզուրի միջանցքի նախագծի մասին
10:2309.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայաններին հասցված հարվածների մասին
10:1909.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:4209.07.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
09:3809.07.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ»
09:3409.07.26 -
Մամուլի տեսություն
Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»
09:2509.07.26 -
Իրավական
Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում․ ՔԿ․ «Սպուտնիկ Արմենիա»
09:2009.07.26 -
Մամուլի տեսություն
Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»
09:1509.07.26 -
Հասարակական
Հորդառատ անձրևի պատճառով սելավաջուրը լցվել է Գյումրու Աբովյան փողոցում գտնվող տներից մեկը
23:2908.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. հարձակում՝ Կիևի վրա, տագնապ՝ Օդեսայում
23:1808.07.26 -
Քաղաքական
Սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ռուսական շոուում Փաշինյանի ձայնով զանգել են ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարին
22:2508.07.26 -
Հասարակական
Սյունիքում գայլի հարձակումից վնաuվածքներ ստացած քաղաքացիներից մեկի վիճակը ծանր է․ «Գորիս» ԲԿ-ի աշխատակից
22:1208.07.26 -
Հասարակական
Վախեցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են. վթարային վիճակ է ստեղծվել Ծառուկյանի գործարանում
21:3608.07.26 -
Հասարակական
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
21:2008.07.26 -
Միջազգային
Մակրոնի ուռած աչքերը, Թրամփի մեծ հիասթափությունը և Էրդողանի ճարպկությունը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը
21:1208.07.26 -
Միջազգային
Իրանն զգուշացնում է ԱՄՆ-ին ու հարցեր ունի՝ Հայաստանին. Թեհրանի գլխավոր մեսիջները
21:0408.07.26 -
Հասարակական
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում
21:0008.07.26 -
Հասարակական
Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է և բոլոր ժամանակներում ճիշտ է․ Բագրատ Սրբազան
20:4208.07.26 -
Իրավական
«Դիշովի» քայլ, «այլանդակություն». Ծառուկյանի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել
19:5408.07.26 -
Իրավական
Վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բողոքը
19:1708.07.26 -
Միջազգային
Նրանք տականք են, գժվել են. հարվածից հետո Թրամփը կոշտ է խոսում Իրանի հետ ու կանչում է բանակցողներին
19:0408.07.26 -
Հասարակական
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը հուլիս 9-10-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով
17:4508.07.26 -
Հասարակական
Հորս թողած հետքն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
17:3808.07.26
Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցության ռիսկերը. Թադևոս Ավետիսյան
Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի աներկբա առաջնորդությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։
Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։
Այս համատեքստում հատկանշական է նաև, որ վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը ևս իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ նախ և առաջ ակնկալելով Թուրքիայի կառուցողական դիրքորոշումը։
Աշխարհաքաղաքական և մեր տարածաշրջանի զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը փաթեթավորված է «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական այսպես կոչված ծրագրով, իսկ իրականում չունի Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր։
Թուրքիայի հետ տնտեսական փոխգործակցությանը վերաբերող ընդհանուր գնահատումներ․
- մասնակից մեկ կողմի աներկբա առաջնորդություն, մյուսի հեռանկարային շահերի ստորադասում,
- թուրքական տնտեսական ներխուժման (էկսպանսիայի) ծրագրված քաղաքականություն իրական հնարավորություն և այս առումով մեր տարածաշրջանում և դրանից դուրս հաջողած փորձի առկայություն,
- մինչև 44-օրյա պատերազմը տնտեսական միակողմանի շրջափակման միջոցով աշխարհաքաղաքական շահերի պարտադրում,
- ռազմական դոմինանտությունից հետո՝ ապաշրջափակման քողի տակ տնտեսական զավթման իրական նպատակադրում,
- Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններ․ թուրք-ադրբեջանական ռազմական ուժի շարունակական կիրառում և աճող սպառնալիք՝ նաև տնտեսական անվտանգությանը սպառնացող, աճող ռիսկերով,
- «ապաշրջափակման» պարտադրած սցենար՝ «միջանցքային» տրամաբանությամբ, «Խաղաղության խաչմերուկ» պոպուլիստական և անիրատեսական ծրագիր,
- Թուրքիայի տարածաշրջանային տնտեսական ազդեցության թիրախավորված աճ՝ ՀՀ բնական դաշնակիցներին տարածաշրջանից դուրս մղելու գնով,
- թուրք-ադրբեջանական տնտեսկան կապերի ռազմավարական միասնական առանցք,
- Թուրքիայի ռազմավարական հեռանկարում Հայաստանը՝ որպես անհաղթահարելի խոչընդոտ․ թրքահպատակեցման անկառավարելի աճող ռիսկեր՝ պետականության անդառնալի կորուստներ,
- տրանսպորտային ենթակառուցվածքների բացակայություն և ձևավորման համար ահռելի ներդրումներ, Հայաստանի տեսանկյունից աննշան մասնակցության հնարավորություն, իսկ ծախսարդյունավետությունը՝ անորոշ և հակասական,
- տարածաշրջանում Հայաստանի համեմատական առավելությունների ու արտաքին տնտեսական հետաքրքրության կորուստ՝ հյուսիս-հարավ ուղղությամբ,
- Հայաստանի արտահանման հիմնական ներուժը երկարաժամկետում ունի հետևյալ աշխարհագրությունը՝ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներ, Իրան, Վրաստան, որոնց հետ ձևավորված են միջազգային առևտրի որոշակի արտոնություններով ռեժիմներ, բարեկամական կապեր և ռազմավարական գործընկերություն,
- Հայաստանի արտահանման ներուժի կլանում․ Թուրքիայի հետ արտահանման ճյուղերի բարձր համընկնում,
- արտահանմանը միտված հայկական արտադրանքը չունի մրցակցային առավելություններ թուրքական շուկաներում․ մասշտաբի բացասական էֆեկտ, համեմատաբար բարձր ծախսեր (ներառյալ էներգետիկ ծախսերը), ցածր տեխնոլոգիական և պետական աջակցության մակարդակ,
- Հայաստանի տարածքով թուրք-ադրբեջանական փոխսերտաճման նոր մակարդակ և աճող անվտանգային ռիսկեր,
- Թուրքիա-Ադրբեջան ազատ առևտրի ռեժիմը՝ երրորդ երկրների նկատմամբ խիստ տարբերակված քաղաքականության դրսևորումներով։
Գնահատումները բնութագրող թվեր և փաստեր․
- 44-օրյա պատերազմին նախորդող տասը տարիներին (2010-2019թթ.)․ Թուրքիայից Հայաստանի ներմուծումը՝ 2,151 մլրդ դոլար, կայուն աճի միտումով, արտահանումը՝ 13,9 մլն դոլար՝ 150 անգամ պակաս ներմուծումից, ներմուծման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը՝ 5 տոկոս, արտահանման կառուցվածում՝ 0,1 տոկոս,
- 2021թ․ թուրքական ներմուծման արգելքի պայմաններում 73 մլն դոլարի թուրքական ներմուծում,
- 2023թ․ բացասական միտումը վերականգնվել է․ ներմուծում՝ 337 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ աճելով 30 տոկոս, արտահանումը՝ 6,4 մլն դոլար, կրճատվելով 10 անգամ,
- 2024թ․ հունվար-հոկտեմբեր․ Թուրքիայից ներմուծումը՝ 272 միլիոն դոլար, արտահանում՝ 397 հազար դոլար, 690 անգամ պակաս արտահանումից, իսկ ՀՀ ընդհանուր արտահանման կրկնապատկում, որը կազմել է 11,55 մլրդ դոլար, որից 22,5 տոկոսը դեպի Ռուսաստան,
- դեպի տարածաշրջանի բարեկամ, ինչպես նաև հեռանկարային արտատարածաշրջանային երկրներ արտահանման մակարդակի չիրացվածության բարձր մակարդակի ու անկայունությունների խորացում արտաքին պատահական գործոնների անկառավարելի ազդեցությունների հետևանքներով, մասնավորապես՝ 2024թ․ 10 ամիսներին ՀՀ արտահանման կառուցվածքում ԵՄ երկրների տեսակարար կշիռը կրճատվել է 2,5 անգամ, դառնալով 4,3 տոկոս, ԵԱՏՄ՝ կրճատում 2,5 անգամ, դառնալով 23,7 տոկոս, Իրան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,8 տոկոս, ԱՄՆ՝ կրճատում 2 անգամ, դառնալով 0,4 տոկոս, Վրաստան՝ կրճատում 2 անգամ, դառնալով 1,2 տոկոս։
Այս իրավիճակում և անորոշ զարգացումներով պայմանավորված՝ առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանականով կլանելու առումով։ Ի դեպ, այս ռիսկերը արձանագրել և բազմակողմանի հիմնավորում էր օրվա իշխանությունը 2020թ․ հոկտեմբերին, երբ արգելվեց թուրքական ներմուծումը, մասնավորապես․
- արտաքին առևտրի կախվածության խորացում, ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների վատթարացում,
- տնտեսության, ներառյալ՝ օտարերկրյա ներդրումների անհամեմատ փոքր ծավալ,
- «կապիտալի փախուստի» կայուն արձանագրվող դրսևորումներ՝ նաև թուրք-ադրբեջանական ռազմական էսկալացիայի հետևանքով,
- տնտեսական անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ և համարժեք սահմանափակումների բացակայություն,
- տնտեսական անվտանգության հաշվին տարածաշրջանային ինտեգրացիայի իմիտացիա,
- խորացող անվտանգային, քաղաքական, տնտեսական անկայունություն,
- աղքատության պահպանվող բարձր մակարդակ, արտագաղթի նոր ալիք, ժողովրդահրական ճգնաժամի իրական դրսևորումներ՝ արտագաղթ, ծնելության անկում, մահացության աճ,
- սահմանամերձ բնակավայրերում հողի սեփականության անսահմանափակ հասանելիությունը թուրք-ադրբեջանական կապիտալի համար,
- ներմուծումը տեղական արտադրանքով փոխրինման նպատակադրումը կունենա ճիշտ հակառակ իրական դրսևորումը՝ տեղական արտադրանքը կփոխարինվի թուրքականով, ինչի իրական միտումների մասին արդեն խոսեցինք,
- տնտեսական էքսպանսիայի և անվտանգության նոր մարտահրավերներ․ թուրքական ներմուծման առաջանցիկ աճ, պահուստային արժույթի արտահոսք,
- արտահանման իրական բարձր ներուժ ունեցող տեղական արտադրանքի ծավալների շարունակական նվազում և վերացում, առաջնային հարվածը՝ գյուղատնտեսությանը, հատկապես՝ ջերմոցային տնտեսությանը, տեքստիլ և մշակող արդյունաբերությանը
Այսպիսով․ օրեցօր առավել ակնհայտ են դառնում՝
- Հայաստանի օրվա իշխանությունների նեղ անձնական ու քաղաքական խմբակային շահերն ի սկզբանե հակադրված են մեր երկրի և ժողովրդի պետական ու ազգային շահերին,
- այս իշխանությանը պարտադրված «ապաշրջափակումը»՝ «Խաղաղության խաչմերուկ» մերկապարանոց քողարկմամբ, դրա հիմնական դրսևորումներից է։
Ելնելով վերը բերված ընդհանուր գնահատումներից և իրատեսական ռիսկերի արձանագրումներց՝ ստորև ներկայացնեմ տարածաշրջանային տնտեսական ապաշրջափակման գործընթացների կարգավորման նվազագույն սկզբունքները Հայաստանի կայուն զարգացման ազգային շահերից բխող․
- Հայաստանի տնտեսությունը պետք է զարգանա ոչ թե ինքնանպատակ, բացառապես շուկայական «վայրենի» մոտեցումներով, այլ՝ խորացող անվտանգային և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներն առաջնահերթ լուծելու նպատակով,
- տարածաշրջանում արդյունավետ և փոխշահավետ տնտեսական ինտեգրումը և Հայաստանի տնտեսական կայուն զարգացումը չեն կարող լինել այս հիմնախնդիրներն անտեսելու, դրանք ավելացնելու և խորացնելու հաշվին,
- ներդրումներն ու տնտեսական աճը պետք է նյութական հիմք դառնան հայ ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, ազատ և բարեկեցիկ ապրելու ձգտումները կյանքի կոչելու համար,
- տնտեսական փոխգործակցությունը պետք է ուղղված լինի, այլ ոչ թե հակադրվի երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը, առկա մարդկային և տնտեսական ամբողջական ներուժի օգտագործմանը,
- ազգային պետությունը՝ սոցիալական տնտեսական համակարգով, իր դրական ու առարկայական պարտավորությունները պետք է իրականացնի ողջ ծավալով և անշեղորեն,
- ազգային հեռանկարային շահերը չպետք է զիջվի ո՛չ շուկայի անտեսանելի ձեռքին, ո՛չ էլ դրանց հակասող և այլոց շահերով առաջնորդվող արտաքին թվացյալ հնարավորություններին»։