Լրահոս
Տարածաշրջան
19:15
06.11.22
198

Թուրքիայի հանքահորում տեղի ունեցած պայթյունից կան տուժածներ

Img default alt hy

Պայթյուն է տեղի է ունեցել Թուրքիայի հանքահորում, չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը ծանր է, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է A Haber հեռուստաալիքը։

«Անհայտ պատճառով Զոնգուլդակի Քիլիմլի թաղամասում մասնավոր ընկերությանը պատկանող հանքում պայթյուն է տեղի ունեցել»,- հաղորդում է հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, երկուսի վիճակը գնահատվում է ծանր։