Լրահոս
Քաղաքական
14:44
14.10.22
169

Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները առաջիկայում կհանդիպեն

Img default alt hy

Էրդողանն ու Փաշինյանը պայմանավորվել են Թուրքիայի  և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպման վերաբերյալ։

«Yerevan.Today»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն իր կատարցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք մտադիր չենք մոտ ժամանակներս համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, պարզապես քննարկվում է հարաբերությունների կարգավորման ուղղությունը», - հավելել է Չավուշօղլուն։