Լրահոս
Տարածաշրջան
15:29
24.08.22
102

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ «Aysor.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։  Այս մասին Twitter-ում գրառել է  նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

Բայրամովի հաղորդմամբ՝ Չավուշօղլուի հետ արդյունավետ հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքին առնչվող հարցեր, թյուրքալեզու պետությունների համագործակցության վերաբերյալ ծրագրերը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության հետագա ընդլայնման առնչվող հարցեր։