Լրահոս
Տարածաշրջան
20:55
02.02.22
160

Թուրքիայի ազգայնական կուսակցապետը Հայաստանին ուղղված նախապայմաններ է հնչեցրել

Img default alt hy

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ փաստացի հնչեցնելով նախապայմաններ։

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի հետ կասեցվեն կարգավորման փորձերն այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը Ղարաբաղի «օկուպացրած բոլոր տարածքներից» դուրս չի եկել և չի հրաժարվել Թուրքիային ուղղված ցեղասպանակության «անհիմն պնդումներից»»,- ասել է նա։

Ազգայնական կուսակցապետը հայտարարել է նաև, որ եթե Հայաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, ապա պետք է երկու կարևոր քայլ անի։

«Առաջինը՝ հրաժարվի Ղարաբաղի «բռնազավթած» բոլոր տարածքներից, երկրորդը՝ հրաժարվի այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներից։ Առանց դրանցից հրաժարվելու, կարգավորման գործընթացը օգուտ չի բերի և երկարաժամկետ չի լինի:

Կգա ապրիլի 24-ը, կրկին հայտարարություն կանեն և արդյունքում գործընթացը նորից կդադարի։ Ուստի, ի սկզբանե պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել»,- ասել է Դեսթիջին։