Լրահոս
Միջազգային
19:47
18.10.22
132

Թուրքիան փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ Է փորձարկել

Img default alt hy

Թուրքիայի զինվորականները հոկտեմբերի 18-ին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկում են անցկացրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ երկու աղբյուրների:

Աղբյուրների խոսքով, որոնք ցանկացել են անհայտ մնալ, Tayfun հրթիռն առավոտյան մոտավորապես 07:00-ին արձակել են Ռիզե նավահանգստային քաղաքի մերձակայքի օդանավակայանի շարժական հարթակից: Հրթիռը թռել Է 561 կիլոմետր և ընկել Սև ծովը: Հրթիռի մշակումը կատարaել Է գաղտնի, մի քանի տարվա ընթացքում: Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են որևԷ տեղեկատվություն տալ հրթիռի մասին, նշում Է Bloomberg-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: