Լրահոս
Միջազգային
13:10
03.02.22
238

Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությանը․ Էրդողան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայից Կիև թռչելուց առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նշանակալից է անվանել իր այսօրվա այցը Ուկրաինա։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

«Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությանը։ Անկարան յուրաքանչյուր հարթակում հայտարարում է իր աջակցությունը՝ ռազմավարական գործընկերոջ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

Թուրքիան, որպես սևծովյան տարածաշրջանի երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին՝ բոլոր կողմերին հանդարտության և երկխոսության կոչ անելով»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Պեկինում օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո Ռուսաստանի ղեկավարը կայցելի Անկարա։ «Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հետո իրավիճակն ավելի պարզ կդառնա։ Թուրքիան պատրաստ է նպաստել տարածաշրջանում լարվածության վերացմանը»,- եզրափակել է նա։