Լրահոս
Միջազգային
22:30
04.12.22
145

Թուրքիան հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը հանգեցրել է պատերազմի Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Img default alt hy

Թուրքիայի նախագահիխոսնակ Իբրահիմ Քալընը կարծում է, որ Ուկրաինայում հակամարտությունը հանգեցրել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև նոր սառը պատերազմի։

«Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք, «Սառը պատերազմ 2.0»-ն է, և այն սկսվել է Ուկրաինայի պատերազմից: Այն հավանաբար կշարունակվի այլ ձևերով՝ սիմետրիկ կամ հիբրիդային պատերազմ: Թերևս դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ավելի մեծ աշխարհաքաղաքական պատկերը չի միավորի հիմնական կողմերին և չի սահմանի նոր գլոբալ գործարքի՝ անվտանգության նոր ճարտարապետության պարամետրերը», – Shantnews.am-ի փոխանցմամբ՝ ասել է Քալընը Կատարի Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։