Լրահոս
Միջազգային
14:30
04.02.23
102

Թուրքիան հաշիվ է պահանջում Ստամբուլում հյուպատոսարանները փակած երկրներից

Ստամբուլում ահաբեկչության վտանգի պատճառով հյուպատոսարանները փակած երկրների ներկայացուցիչները հրավիրվել են Թուրքիայի արտգործնախարարություն՝ բացատրություն տալու: Այդ երկրի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե հյուպատոսարանները փակած երկրները միտումնավոր են դա արել՝ փորձելով վնասել Թուրքիայի հեղինակությանը: 

«Մենք նախազգուշացրել ենք՝ եթե նրանք շարունակեն այդպես գործել և մեզ չներկայացնեն կոնկրետ տեղեկություններ ու փաստաթղթեր, ապա մենք կդիմենք այլ քայլերի»,- սպառնացել է թուրք արտգործնախարարը: