Լրահոս
Միջազգային
11:55
25.02.22
238

Թուրքիան չի փակի Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական ռազմանավերի համար

Img default alt hy

Թուրքիան մերժել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմական նավերի նեղաշարժը սահմանափակելու Ուկրաինայի խնդրանքը: 

Ըստ այդ երկրի արտգործնախարարության՝ Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական ռազմանավերի տեղաշարժը, բայց անգամ այդ դեպքում Ռուսաստանը իրավունք է ունենալու իր նավատորմը վերադարձնել բազա: 

Ուկրաինան երեկ էր խնդրել Թուրքիային փակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցը ռուսական ռազմանավերի համար, որպեսզի դրանք Ուկրաինային չմոտենան: