Լրահոս
Տարածաշրջան
15:10
31.12.22
211

Թուրքիան բացատրել է, թե ինչու են իր զորքերը Սիրիայում

Img default alt hy

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիայի զինված ուժերը գտնվում են Սիրիայի տարածքում, քանի որ երկրի մեկ երրորդը գտնվում է ահաբեկիչների վերահսկողության տակ։

«Մենք ընդգծեցինք հանդիպման ժամանակ, որ աջակցում ենք Սիրիայի տարածքային ամբողջականությանը և նրա ինքնիշխանությանը, և մեր միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է: Մենք նշել ենք, որ Սիրիայի տարածքի մեկ երրորդը վերահսկվում է ահաբեկչական խմբավորումների կողմից», - Tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Աքարը։