Լրահոս
Արցախ
21:15
27.03.22
204

«Թուրքերը Փառուխում են». Արցախում կռվում են, որ «երկրորդ Շուշի» չլինի

Զինված ադրբեջանցիներ՝ հայկական գյուղում, թուրքական «բայրաքթարներ»՝ Արցախի երկնքում: Թշնամու ահաբեկչական ներխուժումը՝ Հայաստանի իշխանության խոսքով՝ «ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի»:

«Խաղաղության դարաշրջանում» ադրբեջանցիները Արցախի Փառուխ գյուղը գրավում են առանց կրակոցի: Արցախում կռվում են, որ «երկրորդ Շուշի» տեղի չունենա:

Պաշտպանության բանակը հայտնում է զոհերի ու վիրավորների մասին: Երևանում սպասում են՝ «բան լինի, նոր խոսեն» և թիվ մեկ պատասխանատու են կարգում ռուսներին: Պայթյունավտանգ իրավիճակ՝ առանզ գազի ապրող Արցախում: