Լրահոս
Քաղաքական
20:10
12.11.22
105

Թուրքագիտությունն՝ ընդդեմ «թուրքասիրության». Գիրք-պատասխան՝ «խաղաղության դարաշրջանի այբբենարանին»

Երևանում լույս է տեսել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը» աշխատանքը։

Այս գրքով է Մելքոնյանը պատասխանում Հայաստանի առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի այն աշխատությանը, որ կոչվում է «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն»: