Լրահոս
Միջազգային
20:47
02.02.26
170

Թուրք Մեհմեդ Օզը «պատերազմ է հայտարարել» Կալիֆոռնիայի հայերին ու Հայ դատին

Թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են Թուրքիայում ծնված բժիշկ Մեհմեդ Օզի տեսանյութերը, որտեղ նա մեքենայով շրջում է Լոս Անջելեսում՝ նկարահանելով այն, ինչ ինքն անվանում է «հայկական մաֆիայի բացահայտում», որն իբր փող է լվանում բժշկական ոլորտում՝ ստեղծելով խնամքի ու առողջապահական կեղծ կենտրոններ: Թուրք բժշկի հակահայկական արշավը Հայ դատի կենտրոնական գրասենյակը բացատրում է պարզ քինախնդրությամբ: Երկքաղաքացիություն ունեցող թուրք բժիշկը Փենսիլվանիայի ընտրություններում տապալվելու համար մեղադրում է ամերիկահայ համայնքին: Հայերը նախընտրել էին Փենսիլվանիայի գործող նահանգապետին՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: