Լրահոս
Տարածաշրջան
14:58
05.12.22
174

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ. Բաքու է ժամանում Թուրքիայի ՊՆ ղեկավարը

Ադրբեջանն ու Թուրքիան նոր համատեղ զորավարժություն են սկսել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վարժանքներին մասնակցում են ցամաքային զորքերը, օդուժն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները, հրթիռահրետանային և ինժեներական զորքերը։ 

Ըստ սցենարի՝ ադրբեջանական ու թուրքական բանակները պետք է գետերի վրա պոնտոնային կամուրջներ կառուցեն և դեսանտների իջեցնեն պայմանական հակառակորդի տարածք։