Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:36
05.12.22
126

Թուրք-ադրբեջանական բանակները՝ Իրանի սահմանի մոտ. զորավարժություն՝ ընդդեմ Թեհրանի ու Երևանի

Թեհրան-Բաքու հարաբերականորեն խաղաղված հարաբերությունները կարող են նորից փոթորկվել Ադրբեջանի սկսած զորավարժությունների պատճառով: Թուրքական բանակի հետ համատեղ վարժանքների սցենարը շատ նման է իրանականին:

Մասնավորապես, Արաքսի վրա՝ պոնտոնային կամուրջ է բացել նաև Ադրբեջանը՝ զորքն ու զինտեխնիկան դեպի Իրանի սահման տեղափոխելու համար: Այդպիսի կամուրջ գետի վրա գցել էր նաև իրանական զինուժը՝ անցած ամիս տեղի ունեցած վարժանքների ժամանակ: