Լրահոս
Տնտեսական
00:30
03.11.22
292

«Թունավոր ճաշ». իրանական արդյունաբերական աղը Հայաստանում օգտագործում են կերակրի մեջ

Հայկական աղի արտադրությունը, ըստ պաշտոնական տվյալի, կրճատվել է ավելի քան 40 տոկոսով, որովհետև ծիծաղելի էժան գնով Իրանից արդյունաբերական աղ է ներմուծվում ու վաճառվում կերակրի աղի անվան տակ:  

Պարզվում է՝ նյութերը, որոնք պարունակում է տեխնիկական աղը, թունավոր են: Բայց քանի որ օգտագործում ենք քիչ քանակությամբ՝ դրա հետևանքները, առողջական խնդիրների տեսքով, տարիներ անց են ի հայտ գալու: