Լրահոս
Հասարակական
16:36
20.10.22
228

Թոռը դանակահարել է 65-ամյա տատին

Img default alt hy

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 08.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակչուհի:

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 65-ամյա կնոջը դանակահարել է 19-ամյա թոռը: Նա ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին: